Porsche-ն թողարկել է 911 մոդելի հատուկ տարբերակը` նվիրված  «24 ժամ-Լե Ման» մրցարշավին (լուսանկարներ)

01:05 • 18.06.16

Porsche  ընկերությունը ցուցադրել է 911 Carrera S կուպեի հատուկ տարբերակը, որը նվիրված է «24 ժամ-Լե Ման» մրցարշավում գերմանական ավտոարտադրողի մասնակցության պատմությանն ու գրանցած հաջողություններին:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն` Endurance Racing Edition անվանումն ստացած նորույթի հանրային դեբյուտը կկայանա հաջորդ շաբաթ` Գուդվուդի արագության փառատոնի շրջանակներում:

Սպորտային մեքենան հնարավոր կլինի պատվիրել սպիտակ  և կարմիր գույներով, որոնք կներկայանան սև գծերով թափքի վրա, կամ էլ սև գույնով, որը կներկայանա մոխրագույն գծերով: 

Հատուկ տարբերակի սրահը պատված կլինի սև կաշվով և ածխածնային ներդիրներով:  Սրահում տեղակայված կլինի մարզական ղեկանիվը:

Նորագույն  Porsche 911-ի  տեխնիկական բնութագրիչները փոփոխության չեն ենթարկվել: S  տարբերակը համալրված է 3 լիտր ծավալային, 6 մխոցային երկտուրբո շարժիչով, որը 420 ձիաուժ հզորություն է զարգացնում և կարող է աշխատել 7 աստիճան մեխանիկական տուփի հետ միասին:

 

 

 

Porsche-ն թողարկել է 911 մոդելի հատուկ տարբերակը` նվիրված  «24 ժամ-Լե Ման» մրցարշավին (լուսանկարներ)