3 տիեզերագնացներ Երկիր են վերադարձել Միջազգային տիեզերակայանից (լուսանկարներ)
«Սոյուզ» ռուսական տիեզերանավը ժամանել է Երկիր` Միջազգային տիեզերակայանից բերելով 3 տիեզերագնացի:
Ինչպես հայտնում է Business Insider-ը` տիեզերանավը հունիսի 18-ին վայրէջք է կատարել Ղազախստանի Ժեզկազգան քաղաքի մոտակայքում: Տիեզերանավը պարաշյուտով վայրէջք է կատարել 14 րոպեում:
Soyuz TMA-19M պարկուճով Երկիր են վերադարձել ՄՏԿ-ի անձնակազմը` «ՌոսԿոսմոսի» տիեզերագնաց Յուրի Մալենչենկոն, ՆԱՍԱ-ի ամերիկացի աստղագնաց Թիմոթի Կոպրան և Եվրոպական տիեզերական գործակալության բրիտանացի աստղագնաց Թիմ Պիկը:














