Տիեզերագնացը ցույց է տվել` ինչ տեսք ունի հյուսիսափայլը Միջազգային տիեզերակայանից (լուսանկարներ)
Բրիտանացի տիեզերագնաց Թիմ Փիքը պատրաստվում է ավարտել Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ) իր առաքելությունն ու վերադառնալ Երկիր` իր բնականոն կյանքին:
Սակայն նախքան վերադարձը Փիքը որոշել է հրապարկել Միջազգային տիեզերակայնից արված բացառիկ լուսանկարներ, որոնք բացահայտում են բնության ամենաառեղծվածային երևույթներից մեկի` հյուսիսափայլի կախարդական տեսքը` վերևից:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ Փիքը ՄՏԿ-ում է անցկացրել 6 ամիս ու այդ ընթացքում հասցրել է մոլորակի շուրջ 2.800 պտույտ անել:
Իր ուղևորության ընթացքում տիեզերագնացը ֆիքսել է հազարավոր ինքնատիպ կադրեր, որոնք հնարավորություն են տալիս միլիոնավոր մարդկանց ուսումնասիրել Երկիրը անհասանելի տեսանկյուններից ու բարձրությունից:



















