BMW-ն հրապարակել է ապագայի  ինքնակառավարվող կոնցեպտի լուսանկարները (շարժանկարներ)

00:23 • 18.06.16

Ժնևի ավտոսրահում BMW ընկերության ներկայացրած կոնցեպտը խոստանում է դառնալ ապագա հարյուրամյակի ամենապահանջված մեքենաներից մեկը: Այս մասին գրում Tech Insider-ը և ներկայացնում BMW Vision Next 100-ի լուսանկարները:

Բավարական մեքենաշինական գործարանը նորգույն կոնցեպտային մեքենայի թողարկմամբ ցանկանում է տոնել իր գործունեության 100-ամյա հոբելյանը:

BMW-ի հոբելյանական մեքենան կներկայանա վարման երկու ռեժիմներով: Boost Mode ռեժիմը նախատեսված է դասական, մեխանիկական վարման համար, իսկ Ease Mode-ը նախատեսված է ինքնակառավարման համար:

Մեխանիկական ռեժիմով վարելու դեպքում էկրանին ցուցադրվում է  ճանապարհի երթուղին և ճանապարհին առկա խոչընդոտներն ու հանդիպակաց ուղղությամբ ընթացող մեքենաները:

Մինչդեռ Ease Mode ռեժիմի պարագայում նույն էկրանին կարող է հայտնվել այն բովանդակությունը, որը կցանկանա տեսնել ուղևորը, ինչպես օրինակ`  էլ. փոստը:

Մեքենայի կմախքը պատրաստվել է վերամշակված նյութերից, իսկ որոշ մասեր պատրաստվել են ածխածնի մանրաթելից:

 

 

via GIPHY

 

via GIPHY

 

 

BMW-ն հրապարակել է ապագայի  ինքնակառավարվող կոնցեպտի լուսանկարները (շարժանկարներ)