Գիտնականները չեն բացառում գերմոլորակների գոյությունը, որոնք օվկիանոսներ ունեն սառույցների տակ
Հետազոտողների միջազգային խումբը պնդում է, որ Տիեզերքում կարող են գոյություն ունենալ գերմոլորակներ, որոնք մինչև տաս անգամ մեծ լինեն Երկրից և սառույցի տակ կյանքի համար պիտանի օվկիանոսներ ունենան, գրում է Icarus ամսագիրը:
Մասնագետները եկել են եզրակացության, հիմնվելով մոդելավորման տվյալների վրա։
Այսօրվա դրությամբ հայտնի էկզոմոլորակներից ամենահավանակը սառույցի տակ օվկիանոսներ ունեն Kepler 62e-ն և Kepler 62f-ը։ Սակայն հետազոտողների ընդդիմադիրները կարծում են, որ այս եզրակացությունները դեռ վերջնական չեն, քանի որ հաշվի չեն առնվել բոլոր տվյալները։










