Համակարգչային խաղի հերոսները կօգնեն աուտիզմ ունեցող երեխաներին. «Բարքեմփ Երևան 2016» (տեսանյութ)
Համակարգչային խաղի հերոսներ Զարմանն ու Զարմանեն «Մեր օրը» խաղի շրջանակներում կօգնեն հաշմանդամություն ունեցող երեխաներին, մասնավորապես՝ աուտիզմ ունեցողներին զարգացնել իրենց կարողությունները։
Հենց այս խաղի մասին «Բարքեմփ Երևան 2016» (չ)կոնֆերանսի ժամանակ մանրամասներ ներկայացրեց Մանկական զարգացման հիմնադրամի աշխատակից Քրիստինե Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 18-ին, Երևանում մեկնարկել է «Բարքեմփ Երևան 2016» երիտասարդական երկօրյա (չ)կոնֆերանսը։ Այս միջոցառմանը մոտավոր հաշվարկներով մասնակցում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի և մեդիա ոլորտի ավելի քան 2000 մասնագետ:
Մանրամասները՝ տեսանյութում։













