6000-ամյա պատմություն. աշխարհի քաղաքների ծնունդն ու անհետացումը` 3 րոպեում (տեսանյութ)
Քարտեզագրության և վիճակագրական հայտնի նախագծերի հեղինակ Մաքս Գալկան տեսանյութ է ստեղծել, որում ցուցադրել է մոլորակի ուրբանիզացման դինամիկան:
Ինչպես գրում է Tech Insider-ը` 3 րոպեանոց տեսանյութը ներկայացնում է քաղաքների ու կայսրությունների ծնունդն ու կործանումը մարդկության պատմության 6000 տարվա ընթացքում:
Տեսանյութը ստեղծելիս Գալկան օգտվել է ԱՄՆ-ի Յելի համալսարանի պատմաբանների կազմած տվյալների բազայից, որտեղ տեղեկություններ են ներառված եղել մ.թ.ա. 3700-ականներին գոյություն ունեցող քաղաքների ու բնակավայրերից մինչև 2000 թվականը:










