Ժայռափոր տան նախագիծը կյանքի կկոչվի Լիբանանում (լուսանկարներ, տեսանյութ)

00:14 • 19.06.16

Շատերն են մտքում նախագծում իրենց երազանքի տունը, սակայն երազանքների տան նման նախագծի մասին բոլորը չէ որ կմտածեին: Այս մասին գրում է Tech  Insider-ը` ներկայացնելով ամենահամարձակ նախագծերից մեկը, որն այս տարի կյանքի է կոչվելու Լիբանանում:

Ճարտարապետական գլուխգործոցը ստացել է Casa Brutale անվանումը: Ժայռի եզրին կառուցվելիք տունը կպատրաստվի  բետոնից, ապակուց և փայտանյութից:

Ժայռափոր տունն իրենից աստիճանահարթակ է ներկայացնում: Տուն մտնելու համար անհրաժեշտ է իջնել 50 բետոնե աստիճանով: Մեծ ապակյա պատուհանները թույլ են տալիս վայելել օվկիանոսի գեղեցիկ տեսքը:

Տանիքը ապակյա հատակով լողավազան է, իսկ բացօթյա պատշգամբը գտնվում է անմիջապես ժայռի եզրին:

 

 

 

Տեսանյութը՝այստեղ։

 

 

 

Ժայռափոր տան նախագիծը կյանքի կկոչվի Լիբանանում (լուսանկարներ, տեսանյութ)