Ամերիկյան փողոցներում շուտով ինքնակառավարվող էլեկտրական ավտոբուսներ կերթևեկեն (լուսանկարներ)
Ամերիկյան Local Motors ընկերությունը կոմպակտ էլեկտրական ավտոբուս է ներկայացրել, որը նախատեսված է 12 ուղևորի համար և կարող է երթևեկել առանց վարորդի:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն` Olli անվանումն ստացած նորարար ավտոբուսը մինչև տարեվերջ կհայտնվի Լաս Վեգասի փողոցներում: Եվս երկուսը կերթևեկեն Ֆլորիդայում, իսկ 4-ը` Դանիայում:
Մինի-ավտոբուսը համալրված է էլեկտրաշարժիչով, որը 40 ձիաուժ հզորություն է զարգացնում: Մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 20 կմ/ժամ: Մարտկոցների լիցքավորումը կբավականացնի շուրջ 50 կմ անցնելու համար:
Ընկերությունից նշել են, որ նմանօրինակ ավտոբուսները հաճախակի վերալիցքավորման կարիք կունենան, սակայն կարծում են, որ լիցքավորումը կբավականացնի համալսարանների մասնաշենքերի միջև երթևեկությանը:
Մեքենան կարող է ընթանալ ավտոպիլոտ ռեժիմով և նախապես ծրագրավորված երկաթուղով` տեղանքում կողմնորոշվելով տարատեսակ սենսորների և ցուցիչների օգնությամբ:
















