50 տարի առաջ ստեղծվել է առաջին սուպերքարը` հեղաշրջելով մեքենաշինության ոլորտը (լուսանկարներ)

21:05 • 19.06.16

Լրանում է պատմության մեջ երբևէ ստեղծված առաջին սուպերքարի` իտալական Lamborghini Miura մոդելի 50-ամյա հոբելյանը, գրում է Business Insider-ը:


Երբ այն առաջին անգամ ներկայացվեց 1966-ին, սուպերքարը հեղափոխեց մեքենաշինության աշխարհը: Բացի ցնցող արտաքինից, մեքենան զարմացրել էր նաև տեխնիկական հնարավորություններով:


Իտալական սուպերքարի  հեղինակն էր հայտնի դիզայներ Մարչելլո  Գանդիդնին, որը այն ժամանակ ճանապարհային երթևեկության համար ամբողջովին նորարարական մոդել էր ներկայացրել, որից էլ ծնունդ առավ «սուպերքար» ժամանակակից հասկացությունը: 


Իտալական մեքենաշինական գործարանի հիմնադիր Ֆերուչո Լամբորգինին իրականում երբեք էլ մտադրություն չի ունեցել կառուցելու Miura մոդելը, սակայն նրա 3 լավագույն դիզայներների քրտնաջան աշխատանքը տվեց իր արդյունքը:


Դիզայներների մտահաղացմամբ` նորարար սուպերքարը պետք է դառնար առաջին ճանապարհային մեքենան, որում շարժիչը տեղադրվելու էր մեքենայի միջնամասում, ինչը այն ժամանակ սովորական էր միայն մրցարշավային մոդելների դեպքում:


P400 անունով հայտնի կոնցեպտը հետագայում Լամբորգինին անվանեց Miura` Իսպանիայում մարտերի համար հատուկ աճեցվող ցլատեսակի պատվին` սկիզբ դնելով մի նոր ավանդույթի: Miura-ն առաջին մեքենան էր, որի վրա հայտնվեց իտալական ընկերության հայտնի լոգոն և որից հետո բոլոր մեքենաները սկսեցին անվանել ցլերի անուններով:

 

 

 

 

 

 

50 տարի առաջ ստեղծվել է առաջին սուպերքարը` հեղաշրջելով մեքենաշինության ոլորտը (լուսանկարներ)