Ֆրանսիական ալիքը ուղիղ եթերում հաղորդավարուհուն «տեղափոխել է» մարզադաշտ (տեսանյութ)
Ֆրանսիական M6 հեռուստաալիքը հատուկ հնարքով հաղորդավարուհուն «տեղափոխել է» մարզադաշտ Եվրո-2016 առաջնության շրջանակներում անցկացվող Ֆրանսիա-Շվեյցարիա խաղի ընթացքում:
Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն` հաղորդավարուհին ուղիղ եթերով լուրերի թողարկման սկզբում գտնվելիս է եղել տաղավարում, այնուհետև մոտեցել է էկրանին, որով հեռարձակվում էր ուղիղ միացումը մարզադաշտից և քայլ անելով՝ խաղադաշտ է մտել: Այդպիսով` հաղորդավարուհին գործընկերուհու հետ միասին հայտնվել է մարզադաշտում:
Aol պարբերականը, որը հունիսի 19-ին հրապարակել է հատուկ էֆեկտով պատրաստված տեսանյութը, չի հաղորդում, թե ինչպես է հեռուստաալիքին հաջողվել իրականացնել այդ հնարքը:










