Volkswagen կոնցեռնը կհրաժարվի 40 մոդելի արտադրությունից
Գերմանական Volkswagen մեքենաշինական կոնցեռնը կհրաժարվի 40 մոդելի արտադրությունից, սակայն դեռևս վերջնական որոշված չէ, թե կոնկրետ որ մոդելների մասին է խոսքը:
Ինչպես հայտնում է motor.ru-ն՝ քաջատեղյակ աղբյուրներին հղումով, տվյալ որոշումն ընկերության զարգացման նոր ռազմավարության ծրագրի շրջանակում է:
Հայտնի է, որ Volkswagen-ը մտադիր է մինչև 2025թ. նոր զարկ տալ էլեկտրական մեքենաների արտադրության ոլորտին։
Աղբյուրը մանրամասնում է, որ 40 մոդելի արտադրության դադարեցման մասին որոշումը վերաբերելու է կոնցեռնում ներառված բոլոր մեքենաշինական բրենդներին (Volkswagen, Audi, Seat և Skoda) :










