Էլոն Մասկը ցանկանում է տնային գործեր անող ռոբոտ ստեղծել

15:39 • 21.06.16

Ամերիկյան Tesla Motors ընկերության գլխավոր գործադիր նախագահ Էլոն Մասկը, ով Սեմ Ալթմանի հետ ղեկավարում է նաև OpenAI արդի տեխնոլոգիաների հետազոտությամբ զբաղվող ընկերությունը, մտադիր է տնային գործերի կատարման համար նախատեսված ռոբոտ ստեղծել:


Ինչպես նշում է techinsider.com-ը, Մասկի խոսքով՝ OpenAI-ը ցանկանում է այնպիսի ռոբոտ ստեղծել, որը կկարողանա ընկալել մարդուց ստացած հրահանգներն ու պարզ առաջադրանքներ կատարել:



Նա նաև մանրամասնել է, որ մասնագետները հիմնովին նոր ռոբոտ չեն ստեղծելու: Նրանք վերցնելու են պատրաստի ռոբոտ ու այն ենթարկելու են մի շարք ձևափոխությունների:



Բացի այդ, ընկերությունը մտադիր է ստեղծել խելացի ռոբոտներ, որոնք տարբեր մարզաձևերում կգերազանցեն մարդկանց:

 

 

 

Էլոն Մասկը ցանկանում է տնային գործեր անող ռոբոտ ստեղծել