Օբաման խոստացել է LinkedIn-ի միջոցով իր համար աշխատանք փնտրել

09:05 • 21.06.16

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնում SelectUSA ներդրումային գագաթաժողովին ելույթ ունենալու ժամանակ կատակով ասել է, որ Սպիտակ տնից հեռանալուց հետո իր համար նոր աշխատանք կփնտրի LinkedIn գործարար սոցկայքի միջոցով:



«Մոտ յոթ ամսից ես կհայտնվեմ աշխատանքի շուկայում, և պետք է ասեմ, որ ուրախ եմ այդ կապակցությամբ: Ես պատրաստվում եմ օգտվել LinkedIn-ի ծառայություններից, որպեսզի տեսնեմ, թե որ աշխատանքն առավել շատ պահանջարկ ունի»,- ասել է Օբաման:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի նախագահը դեռևս չի կողմնորոշվել, թե ինչով է զբաղվելու ղեկավար պաշտոնից հեռանալուց հետո: Ըստ շրջանառվող լուրերի՝ նա կարող է դասավանդել Կոլումբիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որի շրջանավարտ է եղել:

Աղբյուրը հիշեցնում է, որ Միացյալ Նահանգներում նոյեմբերի 8-ին կայանալու են նախագահական ընտրություններ, ինչից հետո` 2017թ. հունվարի 20-ին, Օբաման կլքի Սպիտակ տունը:

 

 

Օբաման խոստացել է LinkedIn-ի միջոցով իր համար աշխատանք փնտրել