Mercedes-Benz-ը 2019-ին մեքենաների արտադրություն է սկսում Ռուսաստանում

23:33 • 22.06.16

Գերմանական Daimler ավտոկոնցեռնը Mercedes-Benz մոդելի ուղևորատար մեքենաների արտադրություն է բացում Ռուսաստանում:

Ինչպես հայտնում է DW.com-ը, Մերձմոսկվայում ձեռնարկությունը տեղակայելու մասին համաձայնագիրը Mercedes ընկերության հետ ստորագրվել է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում:

ՌԴ կառավարության Մոսկվայի մարզի փոխնախագահի խոսքով` արտադրությունը նախատեսվում է սկսել 2019-ին:

Ավելի վաղ Daimler-ի մամուլի ծառայությունը հաստատել է ռուսական իշխանությունների հետ տարվող բանակցությունների փաստը:

 

 

 

Mercedes-Benz-ը 2019-ին մեքենաների արտադրություն է սկսում Ռուսաստանում