Կորեական թերակղզում տարօրինակ գանգ է հայտնաբերվել

18:27 • 22.06.16

Հնագետները Կորեական թերակղզում պեղումների ժամանակ հայտնաբերել են տարօրինակ ձգվածությամբ կանացի գանգ, հայտնում է Gazeta.ru պարբերականը։ Գտածոն նկարագրող հոդվածը հրապարակվել է PLoS ONE ամսագրում։ 

Հնագետները պնդում են, որ գանգը մեզ է հասել Սիլլա ժամանակաշրջանից (մ.թ. I հազարամյակ)։ Դեռևս չի հաջողվել սահմանել գտածոյի ավելի ստույգ տարիքը։ Գանգն ունի դոլիխոցեֆալ կառուցվածք. սա նշանակում է, որ դրա երկայնական չափը (քթի հիմքից մինչև կզակային բուշտ) զգալիորեն գերազանցում է լայնությանը։ Աշխատանքի հեղինակները պնդում են, որ գանգի լայնությունը կազմում է դրա երկարության 75%-ից պակաս մասը։ 

Գիտնականներն առաջարկել են գանգի այդպիսի ձևի երկու բացատրություն. հնարավոր է՝ մանուկ հասակում գլուխը հատուկ ենթարկվել է դեֆորմացիայի (հնում նման արարողությունները հազվադեպ չէին), կամ գանգի այդպիսի երկարացված ձևը հատկանշական էր ուսումնասիրվող բնակչության որոշ ներկայացուցիչների համար։

Հետազոտողներն արդեն սկսել են վերլուծել կնոջ միտոխոնդրիալ ԴՆԹ-ն ու պարզել են, որ կինը բուսակեր է եղել և կալորիաների հիմնական մասը ստացել է կարտոֆիլից ու բրնձից։

Կորեական թերակղզում տարօրինակ գանգ է հայտնաբերվել