Մարկ Ցուկերբերգը կպչուն ժապավենով փակում է իր համակարգչի վեբ-տեսախցիկը և բարձրախոսը (լուսանկարներ)

01:40 • 22.06.16

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կպչուն ժապավենով փակում է իր նոթբուքի վեբ-տեսախցիկը և բարձրախոսը, հաղորդում է Gizmodo-ն։

Պարբերականը ուշադրություն է դարձրել Ցուկերբերգի Instagram-ում 500 մլն օգտատերերի բաժանորդագրության առթիվ արված լուսանկարում երևացող նոթբուքին։ 

Լուսանկարում Ցուկերբերգը իր աշխատանքային սեղանի մոտ է։ Պարբերականը նշում է, որ նման տարօրինակությունը զարմանալի չէ, քանի որ աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը իրեն ապահովագրում է հաքերների գործողություններից։  

Անցած տարվա վերջին ESET ընկերությունը սոցհարցում էր անցկացրել, որի ընթացքում պարզվել էր, որ համացանցի օգտատերերի մեծ մասը վախենում է իրենց վեբ-տեսախցիկներից ինֆորմացիայի արտահոսքից։ 

Վեբ-տեսախցիկներից ինֆորմացիայի արտահոսքը  կանխելու համար հարցվածների 17%-ը կպչուն ժապավենով փակում է այն։ 

Մարկ Ցուկերբերգը կպչուն ժապավենով փակում է իր համակարգչի վեբ-տեսախցիկը և բարձրախոսը (լուսանկարներ)