McLaren-ը ներկայացրել է 570S սուպերքարի մրցարշավային տարբերակը (լուսանկարներ, տեսանյութ)

23:47 • 22.06.16

McLaren Automotive ընկերությունը ներկայացրել է 570S-Sprint սուպերքարի մրցարշավային տարբերակը:

Ինչպես հայտնում է Motor.ru-ն, մեքենայի միջազգային պրեմիերան կկայանա շաբաթվա վերջին` բրիտանական Գուդվուդի արագության փառատոնի ժամանակ:

Նորագույն մեքենան նոր թափք է ստացել` առջևի թափարգելի կողային մասերում հորիզոնական ածխածնային աերոդինամիկ տարրերով և զանգվածային ածխածնային հակաթևով:  Թափքի որոշ տարրեր նմանեցվել են McLaren 570S մոդելի մրցարշավային տարբերակից:

Մրցարշավային կուպեն զինվել է նույն ուժային համակարգով, ինչը և ճանապարհային սուպերքարը, որը համալրված է 3.8 լիտր ծավալային, 8 մխոցային երկտուրբո շարժիչով, որը 570 ձիաուժ հզորություն է զարգացնում` աշխատելով 7 աստիճան ռոբոտացված փոխանցման տուփի հետ: Sprint տարբերակի շարժիչի հզորությունը դեռևս չի հաղորդվում:

Նորույթի գինն սկսվում է 148 000 ֆունտ ստերլինգից  (192 000 եվրո): Պատվիրատուներն իրենց մեքենաները կստանան 2017-ին:

 

 

 

McLaren-ը ներկայացրել է 570S սուպերքարի մրցարշավային տարբերակը (լուսանկարներ, տեսանյութ)