Մարդու հիվանդությունների առաջացման պատճառը մանրէների ոչնչացումն է

00:07 • 22.06.16

Ամերիկացի գիտնականները կարծում են, որ մարդու հոգեբանական և ֆիզիկական առողջության հետ կապված խնդիրները մանրէների ոչնչացումն է, ինչը ծավալուն մակարդակով տեղի է ունենում «Անտրոպոցենի» դարաշրջանում (մարդկանց գերակայությունը մոլորակի վրա):

Ինչպես ներկայացնում է New Scientist-ը, այս մասին գիտնականները հայտարարել են Մանրէաբանության ամերիկյան միության ամենամյա համաժողովում:

Գյուղատնտեսությունը, ժամանակակից սննդակարգը, առողջապահությունն ու հիգիենան, ինչպես նաև հակաբիոտիկների զանգվածային օգտագործումը հանդիսանում են մարդու աղիներում միկրոօրգանիզմների կենսաբազմազանության կտրուկ անկման գլխավոր պատճառները:

Զեկույցի հեղինակ Մայքլ Գիլինգսի կարծիքով` մանրէների ոչնչացումը սկսվել է շուրջ 350 000 տարի առաջ, երբ մարդը սովորել է օգտագործել կրակը:

 

 

Մարդու հիվանդությունների առաջացման պատճառը մանրէների ոչնչացումն է