Tesla Motors-ը ցանկանում է մինչև 3 մլրդ դոլարով գնել SolarCity-ն
Էլեկտրական մեքենաների արտադրությամբ զբաղվող Tesla Motors ընկերությունն առաջարկել է մինչև 3 մլրդ դոլար գումարի դիմաց ձեռք բերել SolarCity էներգետիկ ընկերությունը:
Ինչպես նշում է Financial Times-ը, Tesla Motors-ն ԱՄՆ-ի Նևադա նահանգում կառուցում է գործարան, որտեղ ստեղծվելու են էկոլոգիապես մաքուր էներգիայի կուտակման համար անհրաժեշտ մարտկոցներ: Մինչդեռ SolarCity-ի կողմից արտադրվող արևային մարտկոցները կարող են օգտագործվել Tesla Motors-ի արտադրած էլեկտրական մեքենաներում:
Ուստի` 2 ընկերությունների միացումը թույլ կտա համախմբել իրար հետ փոխկապակցված տեխնոլոգիաների կիրառումը:
Հայտնի է, որ SolarCity-ն գնելու հարցը որոշվելու է քվեարկություն միջոցով, որին, սակայն, Մասկը չի պատրաստվում մասնակցել:










