ԱՄՆ-ում հավանության են արժանացրել մարդկանց վրա գենետիկական փորձարկումները

04:48 • 23.06.16

ԴՆԹ-ի վերափոխման խորհրդատվական խորհուրդը, որը կազմավորվել է ԱՄՆ-ի Առողջապահության նախարարությանը կից, հավանության է արժանացրել Փենսիլվանիայի համալսարանի գիտնականների առաջարկը՝ փորձարկումներ իրականացնել մարդկանց գենետիկական մոդիֆիկացիաների համար, գրում է Science  ամսագիրը։

CRISPR/Cas9 տեխնոլոգիայով հետազոտության ընթացքում հետազոտողները պատրաստվում են բարելավել իմունային բջիջները, որոնք թույլ են տալիս արդյունավետ պայքար մղել քաղցկեղային հիվանդությունների դեմ։

Երկու տարի շարունակվող փորձարկումներին կմասնակցի քաղցկեղի տարբեր տիպի հիվանդություն ունեցող 18 կամավոր։ Գենետիկական փորձարկումները կիրականացնեն Փենսիլվանիայի, Հյուսթոնի և Կալիֆորնիայի համալսարանները։

ԱՄՆ-ում հավանության են արժանացրել մարդկանց վրա գենետիկական փորձարկումները