Ford-ը ներկայացրել է Kuga քրոսովերի շքեղ տարբերակը (լուսանկարներ)

10:57 • 23.06.16

Ամերիկյան Ford մեքենաշինական ընկերությունը ցուցադրել է Kuga քրոսովերի` սերիական արտադրության համար նախատեսված մոդելը, հայտնում է motor.ru-ն` հավելելով, որ մեքենայի նախնական օրինակի շնորհանդեսը կայացել է Ժնևի միջազգային ավտոսրահում:



Եվրոպական շուկայում շքեղ նորույթը հասանելի կլինի 150 և 182 ձիաուժ հզորությամբ, 1.5 լ աշխատանքային ծավալով բենզինային, ինչպես նաև 150 և 180 ձիաուժ հզորությամբ, 2 լ աշխատանքային ծավալով դիզելային շարժիչներով համալրված տարբերակներով:



Ինչ վերաբերում է դրա ներքին հարդարանքին, ապա այն համալրված է 8 դյույմանոց էկրանով SYNC 3 մուլտիմեդիական համակարգով, բարձրակարգ աուդիոհամակարգով ու մի շարք նորարարական գործառույթներով:

 

 
Компания добавил в линейку Vignale новую модель
Компания добавил в линейку Vignale новую модель. Фото 1
Компания добавил в линейку Vignale новую модель. Фото 2

 

Ford-ը ներկայացրել է Kuga քրոսովերի շքեղ տարբերակը (լուսանկարներ)