Instagram-ը «կսովորի» թարգմանել լուսանկարների նկարագրությունները

16:40 • 23.06.16

Հուլիս ամսին Instagram ֆոտոծառայությունը կգործարկի լուսանկարների նկարագրությունների թարգմանության գործառույթը, հաղորդում է gazeta.ru լրատվամիջոցը։

 

«Ցույց տալ թարգմանությունը» կոճակը հայտնվելու է մեկնաբանությունների ու նկարագրությունների տակ։

 

«Instagram համայնքը գնալով ավելանում ու հանրամատչելի է դառնում, և մենք շատ ուրախ ենք, որ շուտով օգտատերերը կարողանալու են դա զգալ՝ անկախ նրանից, թե ինչ լեզվով են իրենք խոսում», - հաղորդում են ծրագրի մշակողներն իրենց գրառման մեջ։

 

Դեռևս չի հստակեցվում, թե նորաստեղծ ծրագիրն ինչ լեզուներով է աշխատելու։

Instagram-ը «կսովորի» թարգմանել լուսանկարների նկարագրությունները