iPhone 7-ի դիզայնն էապես չի տարբերվի նախորդ մոդելներից. լրատվամիջոցներ

15:55 • 23.06.16

Շրջանառվող լուրերի համաձայն`ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը սեպտեմբերին պատրաստվում է ներկայացնել 7-րդ սերնդի iPhone-ը, որի վերաբերյալ տեղեկություններն ակտիվորեն շրջանառվում են համացանցում:

 

Ինչպես նշում է The Independent-ը, քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` iPhone 7-ի արտաքին դիզայնն էապես չի տարբերվի նախորդ մոդելի iPhone-ներից:

 

Նորույթն ունենալու է ընդամենը 1 տարբերություն. դրա վրա բացակայելու է ականջակալների միացման համար նախատեսված անցքը, ինչի շնորհիվ սմարթֆոնը վիզուալ առումով ավելի բարակ կթվա ու ջրակայուն կլինի:

 

Ենթադրվում է նաև, որ iPhone 7-ի էկրանի անկյունագծի չափը կմնա նույնը, իսկ հեռախոսն էլ կբարակի ընդամենը 1 մմ-ով:

iPhone 7-ի դիզայնն էապես չի տարբերվի նախորդ մոդելներից. լրատվամիջոցներ