6 նորարար տեխնոլոգիա` Mercedes E-Class մոդելում, որոնք մեքենա վարելը դարձնում են հաճելի և անվտանգ (շարժանկարներ)

21:21 • 23.06.16

Mercedes ընկերության նորագույն մեքենան ներկայանալու է մի շարք նորարարություններով, որոնք կարող են հեղափոխություն անել մեքենա վարելու ոլորտում:

Ինչպես գրում է Tech Insider-ը, նման նորարար տեխնոլոգիաներով համալրված է լինելու 2017-ի ամռանն ԱՄՆ-ի շուկայում ներկայացվելիք Mercedes-Benz E-Class մոդելը: Ընկերությունում նորգույն մոդելն անվանում են «ամենախելացի շքեղ սեդան»:

Ներկայացնում ենք մեքենայի ամենատպավորիչ հատկություններից մի քանիսը:

1.Նոր E-Class սեդանը համալրված է այնպիսի տեխնիկայով, որը թույլ է տալիս մեքենային ինքնուրույն դուրս գալ ստեղծված բարդ իրավիճակներից, ինչպես օրինակ, 360 աստիճանով ցույց տվող տեսախցիկներ, ռադարներ և այլ սենսորներ, որոնց շնորհիվ հեշտացել է ավտովթարներից խուսափելը: 

2.Drive Pilot կիսաավտոմատ համակարգը կարող է կիրառվել մայրուղու վրա` թույլ տալով մեքենային ինքնուրույն երթևեկել 200 կմ/ժամ արագությամբ:

3.Steering Pilot ղեկանիվի կառավարման գործառույթն օգնում է վարորդին ճիշտ պահել ղեկանիվի ուղղությունը, եթե նույնիսկ ճանապարհի գծանշումները տեսանելի չեն:

4.Նորագույն E-Class-ը կարող է ավտոմատ կերպով փոխել շարքերը և զգուշացնել վարորդին, եթե նա շեղվում է շարքից:

5.E-Class սեդանը կարող է ինքնուրույն կայանվել և նույնիսկ մոտենալ վարորդին սմարթֆոնի հատուկ հավելվածի միջոցով հրահանգելու դեպքում:

6.Ավտոմատ արգելակելու գործառույթը ևս օգնում է վարորդին խուսափելու վթարներից:

  cadiethompson

cadiethompson

 

 

6 նորարար տեխնոլոգիա` Mercedes E-Class մոդելում, որոնք մեքենա վարելը դարձնում են հաճելի և անվտանգ (շարժանկարներ)