Տիբեթում մութ երկնքի արգելոց են ստեղծել

18:59 • 23.06.16

Տիբեթում ավելի քան 2500 քառ. կմ հողատարածք մութ երկնքի հատուկ պահպանվող գոտու կարգավիճակ է ստացել, որտեղ ինչպես աստղագետները, այնպես էլ զբոսաշրջիկները կկարողանան դիտել աստղերին` չվախենալով, այսպես կոչված, լուսային աղտոտումից (տարածքի բնական լուսավորության խախտումն է լույսի արհեստական աղբյուրների գործելու հետևանքով):

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, պահպանվող գոտու ստեղծումը հնարավոր է դարձել գիտնականների ջանքերի շնորհիվ, ովքեր նամակով տեղեկացրել են իշխանություններին, որ իրենք կարող են կորցնել աստղերին դիտելու համար ամենալավ վայրերից մեկն աշխարհում, եթե քայլեր չձեռնարկեն այն պահպանելու ուղղությամբ:

Ինչպես նշում են տեղի աստղագետները, այդ արգելոցը կարող է հիանալի վայր դառնալ աստղագիտության հանրահռչակման համար: