Twitter-ում հնարավոր կլինի մինչև 140 վայրկյան տևողությամբ տեսանյութեր տեղադրել

11:34 • 23.06.16

Ամերիկյան Twitter սոցկայքը պատրաստվում է մոտ ժամանակներս թույլ տալ իր օգտատերերին մինչև 140 վայրկյան տևողությամբ տեսանյութեր վերբեռնել, հայտնում է Al Arabiya-ն` մանրամասնելով, որ ներկայում  սոցկայքում կարելի է վերբեռնել առավելագույնը 30 վայրկյան տևողությամբ տեսանյութեր:

 

Աղբյուրը նշում է, որ այսպիսով՝ Twitter-ի ղեկավարությունը փորձում է նոր օգտատերերի գրավել: Բացի այդ, երկար տևողությամբ տեսանյութերը կօգնեն օգտատերերին տարատեսակ իրեր գովազդել ու գումար վաստակել:

 

Հայտնի է, որ Twitter-ն ունի ամսական 310 մլն ակտիվ օգտատեր, մինչդեռ ոլորտի «հսկա» Facebook-ը` 1.65 մլրդ ակտիվ օգտատեր:

 

Twitter-ում հնարավոր կլինի մինչև 140 վայրկյան տևողությամբ տեսանյութեր տեղադրել