Շվեյցարացիները մեքենայի արագության համաշխարհային ռեկորդ են սահմանել (տեսանյութ)
Ցյուրիխի շվեյցարական բարձրագույն տեխնիկական դպրոցի և Լյուցեռնի համալսարանի ուսանողների թիմը համաշխարհային ռեկորդ է սահմանել մեքենայի` 100 կմ/ժ արագություն զարգացնելու ժամանակի առումով:
Ինչպես նշում է motor.ru-ն, նրանց ստեղծած Grimsel էլեկտրական բոլիդը կարողացել է 100կմ/ժ արագություն զարգացնել ընդամենը 1.513 վայրկյանում, ինչը լավագույն ցուցանիշն է ողջ աշխարհում:
Աղբյուրը մանրամասնում է, որ տվյալ ցուցանիշը 0.266 վայրկյանով գերազանցում է նախքան այս Շտուտգարտի համալսարանի ուսանողների սահմանած ռեկորդը:
Ինչ վերաբերում է Grimsel-ի տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 4 հատ էլեկտրական շարժիչով, որոնք միասին ունեն 200 ձիաուժ հզորություն: Հայտնի է, որ բոլիդը կշռում է 168 կգ:










