Android-ով գործող ավելի քան 850.000 սարքավորումներ վարակվել են նոր տեսակի վիրուսով
Մասնագետները հայտնաբերել են նոր տեսակի վիրուսի տարածում Android օպերացիոն համակարգով գործող սարքավորումներում: Նոր տեսակը, որը կոչվել է Godless, չի երևում հակավիրուսային ծրագրերի օգնությամբ: Այս մասին գրում է Phone Arena-ն` հղում անելով Trend Micro ընկերության հետազոտությանը:
Ընկերության տվյալների համաձայն` վիրուսը տարածվում է հավելվածների միջոցով, որոնք հասանելի են Google Play-ում:
Լրտեսական հավելվածը հավաքում է օգտատիրոջ ամբողջ տեղեկությունը և, հավանաբար, փոխանցում է հանցագործներին: Վիրուսը «դիպել» է 5.1 և դրանից բարձր օպերացիոն համակարգի տարբերակներով Android-սմարթֆոններին:
Մասնագետները հայտնում են, որ վնասակար հավելվածը չեն կարողանում որոշել ոչ հակավիրուսները, ոչ Google-ի ծառայությունները: Ամբողջ աշխարհում, ենթադրվում է, որ վիրուսը տարածվել է 850.000 սարքավորումներում:










