Գաղտնազերծվել է ամենաարագընթաց Mercedes-AMG GT մեքենան (լուսանկարներ)

17:08 • 24.06.16

Autoevolution կայքը հրապարակել է ամենաարագընթաց Mercedes-AMG GT-ի առաջին լուսանկարները` չսպասելով դրա պաշտոնական շնորհանդեսին:

 

Ինչպես նշում է motor.ru-ն, նորույթը ստացել է Mercedes-AMG GT- R անվանումը: Դրա առաջին լուսանկարները հրապարակվել են բրիտանական Գուդվուդում կայանալիք պրեմիերայից հաշված ժամեր առաջ:

 

Ինչ վերաբերում է մեքենայի տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 585 ձիաուժ հզորությամբ V8 բիտուրբու շարժիչով, որը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 3.6 վայրկյանում:

 

Հայտնի է, որ կուպեն արտադրվելու է սահմանափակ քանակով, իսկ դրա գինը կլինի 170.000-180.000 եվրո: Ավելի ուշ կներկայացվի նաև մեքենայի` բաց տանիքով տարբերակը:

 

 

 

 

 

Գաղտնազերծվել է ամենաարագընթաց Mercedes-AMG GT մեքենան (լուսանկարներ)