Հրապարակվել են նոր Porsche Panamera-ի լուսանկարները
Motor1 կայքը հրապարակել է նոր սերնդի Porsche Panamera հեթչբեքի լուսանկարները, հայտնում է motor.ru-ն` հավելելով, որ նորույթի պաշտոնական շնորհանդեսը կայանալու է հունիսի 28-ին:
Աղբյուրը նշում է, որ նոր Panamera-ն համալրված է 4 լ աշխատանքային ծավալով երկտուրբո V8 բենզինային շարժիչով: Բացի այդ, ներկայացվելու է մեքենայի`4 լ աշխատանքային ծավալով V8 դիզելային շարժիչով համալրված տարբերակը:
Նոր սերնդի Porsche Panamera-ն պատրաստված է պողպատից, ալյումինից ու բաղադրյալ նյութերից:
Այն ներկայացվելու է նաև հոկտեմբերին Փարիզում մեկնարկելիք միջազգային ավտոշոուին: Մեքենան վաճառքում կհայտնվի մինչև տարեվերջ:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ ավտոարտադրողները վստահեցրել են, որ նորույթը լինելու է «աշխարհում ամենաարագընթաց լյուքս դասի սեդանը»:













