Բրազիլիայում վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամ հազվադեպ հանդիպող թութակի տեսակ են նկատել

10:56 • 25.06.16

Բրազիլիայում վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամ թութակների ընտանիքի հազվագյուտ տեսակներից մեկն է նկատվել` երկնագույն արա, որն այս հազարամյակում այլևս չի հանդիպում վայրի բնության մեջ:


Այս թռչուններից մեկը նկատվել է Բրազիլիայում արված տեսանյութում, որում երևում է` ինչպես է արան թռչում ծառերի միջով Բաիա նահանգում, գրում է BBC-ն:



Թռչունների պահպանության գծով բրազիլական միության ղեկավարը նշում է, որ, ամենայն հավանականությամբ, թռչնին բաց է թողել որսագողը` փորձելով խուսափել ձերբակալությունից:



Երկնագույն արան, որն առավելապես բնակվում է Բրազիլիայի տարածքում, այլևս չի հանդիպում վայրի բնության մեջ: Համարվում է, որ վայրի բնության մեջ վերջին արուն անհետացել է 2000-ին:

 

Բրազիլիայում վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամ հազվադեպ հանդիպող թութակի տեսակ են նկատել