Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սպանել մեղուներին

09:27 • 25.06.16

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներն արգելել են գյուղատնտեսության մեջ կիրառել այն թունաքիմիկատները, որոնք սպանում են մեղուներին:

 

Ինչպես նշում է euromag.ru-ն, համապատասխան օրենքն ուժի մեջ կմտնի 2018թ. սեպտեմբերից` թեև ի սկզբանե օրենսդիրները մտադիր էին օրենքը շրջանառության մեջ դնել 2020թ.:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ մեղուների կյանքի համար վտանգավոր թունաքիմիկատների կիրառումն արգելելու պահանջով խնդրագիրը հավաքել է 600.000-ից ավելի ստորագրություն, ինչից հետո փաստաթուղթը փոխանցվել է Էկոլոգիայի, կայուն զարգացման ու էներգետիկայի հարցերով նախարար Սեգոլեն Ռուայալին:

 

Հայտնի է, որ 1990-ական թվականներից սկսած, երբ կիրառության մեջ են մտել վտանգավոր թունաքիմիկատները, մեղուների վերացման տեմպերը կտրուկ արագացել են:

 

Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սպանել մեղուներին