Մահացու վտանգավոր ձկնատեսակը հայտնվել է Միջերկրական ծովի ջրերում
Pterois miles լատինական անվանմամբ մահացու վտանգավոր ձկնատեսակը, որն իր մի խայթոցով կարող է սպանել մարդուն, արագ տեմպերով սկսել է լցվել Միջերկրական ծովի ջրերը:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, հիմնականում Հնդկական ու Խաղաղ օվկիանոսներում բնակվող այս ձկներն այնքան թունավոր են, որ նույնիսկ շնաձկներն են հեռու մնում դրանցից:
Բնապահպանների փոխանցմամբ՝ դրանք նկատվել են Միջերկրական ծովի արևելյան հատվածում` Թուրքիայի ու Կիպրոսի ափերի մոտ: Maria del Mar Otero of the International Union for the Conservation of Nature միջազգային բնապահպանական կազմակերպությունն ընդգծել է, որ իրենց տեսածն անհանգստանալու լուրջ առիթ է տալիս:
Մասնագետների խոսքերով՝ Pterois miles-ի «ներխուժումը» Միջերկրական ծով բացասական ազդեցություն կունենա տեղի էկոհամակարգի վրա:










