YouTube-ը և Facebook-ը սկսել են ավտոմատ արգելափակել ծայրահեղական տեսանյութերը
Աշխարհի խոշորագույն YouTube վիդեոհոսթինգը և Facebook սոցիալական ցանցը սկսել են կիրառել ծայրահեղական տեսանյութերի ավտոմատ արգելափակման համակարգ, հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ինչպես նշում է գործակալությունը՝ ավտոմատ համակարգը թույլ է տալիս արագ արգելափակել քարոզչական տեսանյութերը, որոնք ներբեռնվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից։
Այս տեխնոլոգիան ի սկզբանե մշակվել է հեղինակային իրավունքով պաշտպանված կոնտենտի հայտնաբերման և ջնջման համար։
Ըստ գործակալության՝ այդ ծրագրի մշակողները ներկայացրել են իրենց աշխատանքը խոշորագույն ընկերություններին անցած շաբաթ։










