Aston Martin-ը բացառիկ ռոդսթեր է ներկայացրել (լուսանկարներ)
Բրիտանական հեղինակավոր Aston Martin մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է Vantage GT12 սուպերքարի նոր տարբերակը, որն արտադրվել է միակ օրինակով:
Ինչպես նշում է motor.ru-ն, բաց տանիքով նորույթի պաշտոնական շնորհանդեսը կայանալու է բրիտանական Գուդվուդում՝ արագության ամենամյա փառատոնի շրջանակում:
Հայտնի է, որ Aston Martin Vantage GT12 Roadster-ը ստեղծվել է գնորդի հատուկ պատվերով. նա պահանջել է, որ ընկերությունը ստեղծի բացառիկ փոխադրամիջոց:
Ինչ վերաբերում է դրա տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 5,9 լ աշխատանքային ծավալով, 600 ձիաուժ հզորությամբ V12 շարժիչով, որը 100կմ/ժ արագություն է զարգացնում 3.7 վայրկյանում:














