Նորարար գրիչը կարող է վերարտադրել ցանկացած առարկայի գույն, որին դիպչում է (տեսանյութ)

01:04 • 26.06.16

Oddity Central-ը ներկայացրել է տեխնոլոգիական աշխարհի գերժամանակակից և ինովացիոն սարքերից մեկը` Scribble Pen կոչվող գրիչը, որը թույլ է տալիս նկարել ցանկացած գույնով:

Նորարար գրիչը սկանավորում է շրջապատում գտնվող ցանկացած առարկայի գույնը և հնարավոր դարձնում այդ գույնի վերարտադրությունը թղթի վրա:

Աշխարհում առաջին նմանօրինակ գրիչը համալրված է գույնի հատուկ սենսորով և միկրոպրոցեսորով` ցանկացած գույն հայտնաբերելու և վերարտադրելու համար: Դրա համար անհրաժեշտ է գրիչի ծայրը, որտեղ ներկառուցված է սենսորը,  դնել ցանկացած առարկայի վրա, որի գույնը ցանկանում եք սկանավորել և նկարել հենց այդ գույնով:

Ինչպես ցուցադրվում է կից տեսանյութում` կարելի է ստանալ ծաղկի, խնձորի, տերևի բնական գույնը:

Ինչևէ, նշվում  է, որ այս գերժամանակակից տեխնոլոգիան դեռևս մշակման փուլում է: Թեև արտադրության համար տարբեր անգամներ դրամահավաքներ են իրականացվել, 249 դոլար գնահատվող գրիչը զանգվածային արտադրության չի հանձնվել: 

Նորարար գրիչը կարող է վերարտադրել ցանկացած առարկայի գույն, որին դիպչում է (տեսանյութ)