Մեխիկոյի մոտակայքում մարդկանց կողմից սպանված մամոնտի կմախք է հայտնաբերվել

02:04 • 26.06.16

Մեքսիկացի հնագետները մամոնտի կմախք են հայտնաբերել, որը ներկայիս Մեխիկոյի մոտ է ապրել շուրջ 14.000 տարի առաջ։ Ինչպես նշում են մասնագետները՝  կենդանուն սպանել և մասնատել են մարդիկ, քանի որ նրա ոսկորները թափված են եղել շրջակայքում։  

Ինչպես նշել է հնագետ Լուիս Կորդոբան՝ մամոնտին հայտնաբերել են Թուլթեփեք գյուղում՝ մոտ 2մ խորության վրա։

Ըստ մասնագետի՝ կենդանու սատկելու պահին այն 20-25 տարեկան է եղել, դրա հետ մեկտեղ պահպանվել են կմախքի բոլոր մասնիկները։

Գիտնականները հույս ունեն այս կմախքը ներկայացնել թանգարանում։

Նշենք, որ ընդհանուր առմամբ Մեխիկոյի մոտակայքում հայտնաբերվել է շուրջ 50 մամոնտի կմախք։

Մեխիկոյի մոտակայքում մարդկանց կողմից սպանված մամոնտի կմախք է հայտնաբերվել