Արևմտյան փորձագետները կոչ են անում դադարել օգտվել Telegram մեսինջերից
Անվտանգության ոլորտի արևմտյան հեղինակավոր փորձագետները կարծում են, որ Telegram մեսինջերը բոլորովին էլ ամենաանվտանգ միջոցը չէ շփման համար, գրում է Gizmodo-ն:
Մասնագետներից մեկը` Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միությունների գլխավոր տեխնոլոգ Քրիստոֆեր Սողոյանը նշել է, որ Telegram-ը, ի տարբերություն WhatsApp-ի, չի գաղտնիացնում հաղորդագրությունները, այլ անում է դա միայն գաղտնի նամակագրություններում:
Փորձագետ Ալան Վուդվորդն իր հերթին նշել է, որ մեսինջերն օգտագործում է MTproto ծրագիրը, որի անվտանգությունը մինչ օրս հարցականի տակ է։
Բոլոր հարցմանը մասնակցած փորձագետները հակված են մեկ տեսակետի, որ անվտանգության համար ավելի լավ է այլ մեսինջեր օգտագործել:










