Nissan-ը GT-R գերարագ անօդաչու է ստեղծել (տեսանյութ)
Ճապոնական Nissan մեքենաշինական ընկերությունը գերարագ անօդաչու թռչող սարք է ստեղծել, որը 100 կմ/ժ արագություն է զարգացնում ընդամենը 1.3 վայրկյանում:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, ուշագրավ նորույթի զարգացրած առավելագույն արագությունը 185 կմ/ժ է, ինչը, անշուշտ, տպավորիչ ցուցանիշ է անօդաչուի համար:
Հայտնի է, որ տեխնոլոգիական սարքը ստացել է Sky-Hero GT-R անվանումը: Այն փորձարկվել է բրիտանական մրցուղիներից մեկի տարածքում:
Ստորև ներկայացված տեսանյութում, երևում է` ինչպես է անօդաչուն պայքարի մեջ մտնում է նոր Nissan GT-R մեքենայի հետ և որին, գրեթե, չի զիջում իր արագությամբ:










