Շվեյցարիայում գործարկվել են առաջին ինքնակառավարվող ավտոբուսները
Շվեյցարիայում գործարկվել են ավտոբուսները որոնք վարորդի կարիք չունեն, ինքնակառավարվող են:
Ինչպես նշում է euromag.ru-ն, նորարարական փոխադրամիջոցները հայտնվել են Սյոն քաղաքի փողոցներում: Հայտնի է, որ այսուհետ քաղաքի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն կունենան անարգել օգտվել ինքնակառավարվող ավտոբուսներից:
Աղբյուրը մանրամասնում է , որ էլեկտրական շարժիչներով համալրված մոդելներից յուրաքանչյուրը տեղավորում է մինչև 11 ուղևոր, իսկ դրանց զարգացրած առավելագույն արագությունը 20 կմ/ժ է:
Նշվում է, որ առաջադեմ տեխնոլոգիական լուծումների շնորհիվ ավտոբուսները կարողանում են «տեսնել» ճանապարհին եղած արգելքներն ու «հասկանալ» ճանապարհային նշանները:
Հետաքրքրական է, որ մոտակա մի քանի ամսվա ընթացքում դրանք միանգամայն անվճար են սպասարկելու ուղևորներին:










