Իտալացիները ներկայացրել են Mazda Mx-5-ի ամառային տարբերակը (լուսանկարներ)
Ճապոնական Mazda մեքենաշինական ընկերությունը, համագործակցելով Garage Italia Customs թյունինգավորման սրահի հետ, ստեղծել է MX-5 ռոդսթերի ամառային տարբերակը:
Ինչպես նշում է motor.ru-ն, ընդամենը մի օրինակով արտադրված ուշագրավ նորույթը ստացել է MX-5 Levanto անվանումը:
Աղբյուրը մանրամասնում է, որ մեքենան ստեղծելիս իտալացի թյուներները ոգեշնչվել են 1966թ. նկարահանված «Անվերջանալի ամառ» ֆիլմից: Հետաքրքրական է, որ մեքենայի թափքի ինքնատիպ երկգույն գունավորումը խորհրդանշում է ամառվա ծովային մայրամուտը, երբ արևը «հպվում» է հորիզոնին:
Ինչ վերաբերում է դրա տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 1.5 լ աշխատանքային ծավալով, 131 ձիաուժ հզորությամբ շարժիչով:














