Բրիտանացիները տրանսֆորմեր-մեքենա են ստեղծել տեսանկարահանումները հեշտացնելու համար (տեսանյութ)

23:29 • 28.06.16

Բրիտանական The Mill ստուդիան էլեկտրական մեքենա է ստեղծել, որը կոչված է հեշտացնելու ավտոմոբիլային տեսանյութերի նկարահանումները: 

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն` Blackbird անվանումն ստացած մեքենան կարող է փոխել չափսերը, ինչը հնարավորություն է տալիս համակարգչային գրաֆիկայի օգնությամբ «վերածվել» ցանկացած մոդելի:

Ընկերությունում նշում են, որ իրենց հաջողվել է լուծում գտնել ավտոմոբիլային գովազդում հանդիպող ամենաբարդ պահերից մեկի համար: Ինչպես նշվում է` առաջին անգամ հնարավորություն է ստեղծվել նկարահանել ցանկացած ավտոմեքենա առանց դրա ֆիզիկական ներկայության:

Շրջանաձև տարածությամբ նկարահանող տեսախցիկների և եռաչափ լազերային սկաների օգնությամբ Blackbird-ն օգնում է նկարահանող խմբին էլեկտրամեքենային «հարմարեցնել» ցանկացած թափքի վիրտուալ պատկեր` «անցյալից, ներկայից և ապագայից»:

 

Բրիտանացիները տրանսֆորմեր-մեքենա են ստեղծել տեսանկարահանումները հեշտացնելու համար (տեսանյութ)