Ամերիկուհին դատի է տվել Microsoft-ին և 10 հազար դոլար փոխհատուցում ստացել
Կալիֆորնիայի բնակչուհին դատի է տվել Microsoft ամերիկյան ընկերությանը և 10 հազար դոլար փոխհատուցում ստացել Windows 10-ի ավտոմատ թարմացման համար, հայտնում է The Guardian-ը:
Windows 10-ն ավտոմատ կերպով բեռնվել է ամերիկուհու համակարգչում, որն աշխատել է Windows 7-ով, սակայն տեղադրման ժամանակ սխալ է տեղի ունեցել: Դա բերել է նրան, որ համակարգը սկսել է շատ դանդաղ և խափանումներով աշխատել:
Համակարգչի տերը՝ Թերի Գոլդշտայնը, ով զբոսաշրջային գործակալ է աշխատում, հայտարարել է, որ երբեք չի լսել Windows 10-ի մասին, և նրան ոչ ոք չի հարցրել, թե արդյոք նա ցանկանում է թարմացնել իր համակարգչի օպերացիոն համակարգը:
Ընկերության տեխնիկական սպասարկման բաժին դիմելը չի օգնել, և կինը դատի է տվել Microsoft-ին, որպեսզի կորպորացիան փոխհատուցի իրեն չաշխատող համակարգչի պատճառով կրած վնասների համար, հայտնում է The Guardian-ը:










