Vertu-ն «մատչելի» սմարթֆոն է ստեղծել (լուսանկարներ)
Լյուքս դասի բջջային հեռախոսների արտադրությամբ զբաղվող Vertu ընկերությունը ներկայացրել է Aster Chevron սմարթֆոնների հատուկ շարքը, որոնց գինը համեմատաբար մատչելի է բրենդի` ավելի վաղ ներկայացրած սմարթֆոնների գներից:
Ինչպես նշում է lenta.ru-ն, ռուսական շուկայում սարքերի գինը կկազմի 293.000 ռուբլի։
Ուշագրավ նորույթները, որոնք հասանելի կլինեն վարդագույն, կապույտ, սև գույներով ու վաճառքում կհայտնվեն հունիսի 29-ից, կունենան տիտանե կորպուս, շափյուղայից պատրաստված էկրան, օգտատիրոջ անձնական նախասիրությունների հիման վրա ձևափոխված ծառայություններ, ինչպես նաև համալրված կլինեն ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով:
Աղբյուրը հիշեցնում է, որ բրիտանական ընկերությունն իր առաջին հեռախոսը ներկայացրել է 2002թ.: Հայտնի է, որ 2015թ. Vertu-ն ձեռք են բերել չինացի ներդրողները:
















