Ամերիկացին Apple-ի դեմ 10 մլրդ դոլարի դատական հայց է ներկայացրել` պնդելով, որ iPhone-ի հեղինակն ինքն է (լուսանկար)

12:18 • 29.06.16

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի բնակիչ Թոմաս Ռոսը դատական հայց է ներկայացրել Apple տեխնոլոգիական ընկերության դեմ` պահանջելով 10 մլրդ դոլարի ֆինանսական փոխհատուցում:

 

Ինչպես նշում է The New York Daily News-ը, Ռոսի պնդմամբ, կուլտային դարձած iPhone սմարթֆոնի ու iPad պլանշետի ստեղծողը հենց ինքն է, այլ ոչ թե հանգուցյալ Սթիվ Ջոբսը:

 

Որպես իր խոսքերի ապացույց` հայցվորը ներկայացրել է 1992թ. իր կողմից արված մի շարք գծագրեր, որոնց հիման վրա, ըստ Ռոսի, Apple-ը հետագայում ստեղծել է իր հանրահայտ արտադրանքը:

 

Ամերիկացու խոսքով՝ ինքն այս տեխնոլոգիական սարքերի արտոնագիրը ձեռք բերելու նպատակով 1992թ. դիմել է ԱՄՆ-ի իշխանություններին, սակայն բավականաչափ գումար չունենալու պատճառով չի ստացել այն:

 

Apple-ի գործադիր նախագահ Թիմ Կուկը նշել է, որ զարմացած է Ռոսի պնդումներով այն մասին, թե ընկերությունն iPhone-ի ու iPad-ի դիզայնի համար գողացել է իր գծագրերը:

 

Ամերիկացին Apple-ի դեմ 10 մլրդ դոլարի դատական հայց է ներկայացրել` պնդելով, որ iPhone-ի հեղինակն ինքն է (լուսանկար)