BMW-ն սկսել է փորձարկել մարդկային ուժն «ավելացնող» արտակմախքները (լուսանկարներ)

11:14 • 29.06.16

BMW մեքենաշինական ընկերության` ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգում գտնվող գործարանում սկսվել են նորարարական արտակմախքի փորձարկման աշխատանքները:



Ինչպես նշում է motor.ru-ն, «ekso vest» կոչվող նորույթի նպատակն է գործարանի աշխատողների ՕԳԳ-ն բարձրացնելն ու նրանց հոգնածության աստիճանը նվազեցնելը:


Աղբյուրը մանրամասնում է, որ արտակմախքն ուսապարկի պես կպչում է մեջքին, իսկ հետո` կապվում ոտքերի հետ: Այն փորձարկվելու է գործարանի 30 աշխատողի վրա:

Եթե փորձարկումները տան սպասված արդյունքը, ապա արտակմախքը կօգտագործվի հիմնականում տարիքով աշխատողների համար, որպեսզի հնարավոր լինի նվազագույնի հասցնել աշխատանքի ժամանակ նրանց օրգանիզմի ռեսուրսների ծախսումը:



Հետաքրքրական է, որ նրանք, ովքեր արդեն փորձարկել են սարքը, նշել են, որ այսուհետ իրենց աշխատանքը չեն պատկերացնում առանց «ekso vest»-ի:

 


Работники завода BMW начали тестировать экзоскелеты
Специальные костюмы повысят эффективность труда и снизят утомляемость
Специальные костюмы повысят эффективность труда и снизят утомляемость. Фото 1

BMW-ն սկսել է փորձարկել մարդկային ուժն «ավելացնող» արտակմախքները (լուսանկարներ)