Ամերիկյան ընկերությունը լաբորատոր պայմաններում իրական կաշի է աճեցնում
Բրուքլինում հիմնված Modern Meadow ստարտափը հատուկ բիոտեխնոլոգիաների կիրառման շնորհիվ լաբորատոր պայմաններում իրական կաշի է ստեղծում` այդ պրոցեսի ընթացքում վնաս չտալով ու չսպանելով ոչ մի կենդանու:
Ինչպես նշում է techinsider.com կայքը, կաշի ստանալու համար մասնագետների թիմից պահանջվում է ընդամենը 2 շաբաթ: Նրանք օգտագործում են կենդանական մաշկի բջիջներ, որոնք արտադրում են մաշկային հյուսվածքների ստեղծման համար անհրաժեշտ կոլագենը: Այն լաբորատոր պայամաններում վերածվում է կենդանական կաշվի` առանց ճարպերի ու մազերի:
Աղբյուրը մանրամասնում է, որ նշանակալի արդյունքի հասնելու համար ստարտափը 4 տարի իրականացրել է ուսումնասիրություններ ու հետազոտություններ:
Այժմ Modern Meadow-ին հաջողվել է տարբեր ներդրողների միջոցով հավաքել մոտ 40 մլն դոլար՝ լաբորատոր պայմաններում ստեղծված կաշին զանգվածային արտադրության շուկա մտցնելու համար:










