ՆԱՍԱ-ն փորձարկել է մարդկանց դեպի Մարս տեղափոխելու համար նախատեսված հրթիռակրի շարժիչը (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալությունը` ՆԱՍԱ-ն, փորձարկել է մարդկության կողմից երբևէ ստեղծված ամենահզոր ու ամենամեծ հրթիռակրի`Space Launch System-ի (SLS) շարժիչը:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, հրթիռակիրը նախատեսված է ապագայում առաջին մարդկանց դեպի Մարս տեղափոխելու համար:
Նշվում է, որ փորձարկումն անցկացվել է ԱՄՆ-ի Յուտա նահանգում ու բարեհաջող ավարտ է ունեցել: Բացառիկ տեսարանին հետևելու համար հավաքվել է հետաքրքրասերների մի մեծ ամբոխ:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ սա վերջին փորձարկումն էր SLS-ի համար` 2018թ. Orion սարքի հետ դեպի տիեզերք անդրանիկ թռիչքից առաջ: Նշվում է, որ այդ թռիչքը բացելու է դեպի Մարս պատմական ուղևորությունների «գրքի» առաջին «էջը»:















