Ագահություն և դատարկամտության. Սթիվեն Հոքինգը նշել է Երկրին սպառնացող վտանգները

17:19 • 29.06.16

Մեր ժամանակների լավագույն ֆիզիկոսներից մեկը` բրիտանացի Սթիվեն Հոքինգը, ով զբաղվում է տիեզերքի ուսումնասիրությամբ, նշել է Երկիր մոլորակի գոյության համար վտանգ ներկայացնող 2 գլխավոր սպառնալիքները:

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, ըստ Հոքինգի` մոլորակը դեպի կործանում են տանում նախևառաջ մարդկանց ագահությունն ու դատարկամտությունը:

 

«Եթե ինձ այս հարցը 6 տարի առաջ ուղղեիք, ապա կասեի` էլոլոգիական աղտոտվածությունն ու մոլորակի գերծանրաբեռնվածությունը, բայց հիմա իրավիճակն ավելի է լրջացել, և, ըստ իս, Երկրի համար ամենամեծ սպառնալիքն են ներկայացնում մարդկանց ագահությունն ու դատարկամտությունը»,-ասել է Հոքինգը` ամերիկացի հեռուստահաղորդավար Լարի Քինգին հյուրընկալվելու ժամանակ:

 

Բացի այդ, անվանի գիտնականը խոսել է արհեստական ինտելեկտի ստեղծման մասին` նշելով, որ այն ևս լուրջ սպառնալիք է մարդկության համար:

Ագահություն և դատարկամտության. Սթիվեն Հոքինգը նշել է Երկրին սպառնացող վտանգները